Դիվերսիա

Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված գործողություն էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից։ Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից արված՝ իրականությանը չհամապասխանող բազմաթիվ հայտարարությունների ֆոնի վրա այդ հայտարարությունները, ինչպես ցույց են տալիս փաստերը, միակ ճշմարիտն են։ Եվ նրանց հայտնվելը կապված է միայն այն հանգամանքի հետ, որ Հայաստանի ղեկավարությունը խորապես համոզված էր, որ աշխարհում ոչ ոք չի բացահայտի այդ իրադարձությունների հեղինակին եւ դիրիժորին։

Սակայն Հայաստանի իշխանությունները հաշվի չէին առել մարտի 1-ի իրադարձությունների արագ բացահայտման հնարավորությունը։ 21-րդ դարի տեխնիկական հնարավորությունների առկայությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Երեւանի կենտրոնում ծավալված իրադարձությունների նկատմամբ ուշադրությունը ի սկզբանե բարձր էր, թույլ էին տալիս ակնկալել, որ քաղաքացիները կֆիքսեին կատարվածի բոլոր մանրամասնությունները։ Ինչպես վկայում են շրջանառվող եւ դեռ ի հայտ եկող բազմաթիվ տեսա- եւ ֆոտովկայությունները, կատարված բոլոր իրադարձությունները գործնականում ստացան նյութական ապացույցներ։ Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների բացթողումը ճակատագրական էր։

Այսօր արդեն բավականին վստահ կարելի է պնդել, որ Երեւանում 2008թ-ի մարտի 1-ին ժողովրդի դեմ կազմակերպվածը դիվերսիա էր։ Դիվերսիայի էությունն այն էր, որ անուժ գտնվելով ժողովրդական շարժման դեմ եւ հայտնվելով փլուզման եզրին՝ Հայաստանի իշխանությունը ծրագրեց եւ իրականացրեց հատուկ գործողություններ շարժումն ուժային մեթոդներով ճնշելու համար։

Այդ գործողությունների էությունը հանգում է խաղաղ ակցիաների փաստի նենգափոխմանը «անկարգությունների» փաստով։ Այսինքն՝ ընդդիմության հանրահավաքին հարող տարածքներում սպանությունների, հրկիզումների, թալանի՝ արհեստականորեն բեմադրված սցենարը նպատակ ուներ ստեղծել  ցանկալի մթնոլորտ, որի առկայության պայմաններում հնարավոր կլիներ արտակարգ դրություն հայտարարել Երեւանում, ինչպես նաեւ «օրինական» հիմքերով ձերբակալել ընդդիմության առաջնորդներին։ Այդ քայլերի բովանդակությունը հանգում է հետեւյալ գործողություններին.

  • ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ուղղակի ընդհարումների հրահրում,
  • ոստիկանական եւ այլ ավտոմեքենաների հրկիզում, խանութների ընտրողական թալան՝ իբրեւ իրավապահ մարմինների եւ մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգության իմիտացիա,
  • քաղաքացիական անձանց սպանությունների իրագործում,
  • իշխանության բռնազավթման հրահրում (ոստիկանության չպատճառաբանված նահանջը դեպի նախագահի նստավայր),
  • տեղեկատվական շրջափակում եւ ապատեղեկատվություն:

Փաստերն ու վկայությունները հաստատում են, որ սպանության ոչ մի դեպք կապված չէ զոհի կողմից այնպիսի հակաօրինական գործողությունների կատարման հետ, որոնց համար օրենքը նախատեսում է զենքի գործադրում։ Ընդհակառակը, կան փաստեր, որոնք վկայում են զինված իրավապահների կողմից նպատակային սպանությունների կատարման մասին (Պարոնյան փողոցում ոստիկանական ավտոմեքենայի կողմից անցորդին վրաերթի ենթարկելը, նշանառու կրակահերթերը Մաշտոցի պողոտայում եւ այլն)։ Անգամ եթե իրավապահ մարմիններն ականատես են եղել մեքենաների հրկիզման եւ թալանի, հազիվ թե այդ դեպքերում նախատեսվում է զենքի կիրառում անզեն իրավախախտի նկատմամբ։

Ասվածը վկայում է, որ քաղաքացիական անձանց սպանությունները հետապնդում էին քաղաքական նպատակներ։ Քանի որ նախատեսվում էին ձերբակալություններ եւ քրեական հետապնդումներ, ինչպես նաեւ հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ, իշխանություններին անհրաժեշտ էին ծանրացուցիչ հանգամանքներ։

Այսպես թե այնպես, հետընտրական ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարությունը չգտավ իշխանության պահպանման այլ միջոց, քան ժողովրդական ակցիաների դեմ գաղտնի (իշխանությունների կարծիքով) դիվերսիայի կազմակերպումը։ Ժողովրդական շարժման ընդլայնման սպառնալիքը ոչ մի հնարավորություն չէր թողնում Սահմանադրական դատարանում իրենց անհրաժեշտ որոշումն անցկացնելու համար։

 

Ուստի մարտի 1-ին կատարված դիվերսիան կարելի է որակել որպես Հայաստանի պետականության եւ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործություն։ Հայ ժողովուրդն իրավունք ունի պատիժ պահանջել այդ հանցագործության պատասխանատուների նկատմամբ։

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը եւ նրա կողմից առաջնորդվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդիսանում են այս դիվերսիայի գլխավոր կատարողներն ու մեղավորները։ Դիվերսիայի կազմակերպիչն ու դիրիժորն է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Կառավարող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է արգելվի եւ լուծարվի հետեւյալ հանցագործությունների համար.

ա) խաղաղ բնակիչների սպանության կազմակերպում,

բ) խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կազմակերպում,

գ) Ազգային Ժողովում ցույցերի, երթերի մասին օրենքում հակասահմանադրական լրացումների ընդունում:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռացվեն իշխանությունից եւ կանգնեն դատարանի առջեւ ժողովրդի դեմ դիվերսիա կազմակերպելու մեղադրանքով։ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պետք է հեռացվի իշխանությունից եւ կանգնի դատարանի առջեւ հասարակությանը հետեւողականորեն ապատեղեկացնելու, նրանից ճշմարտությունը թաքցնելու մեղադրանքով: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է հեռացվի պաշտոնից եւ կանգնի դատարանի առջեւ առանձնապես ծանր հանցագործությունների պարտակման մեղադրանքով։

 

 

«Վե’ր կաց» քաղաքացիական հոսանք

verkats@yahoo.com

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: